Սեպտեմբերի 23-ին, ժամը 19:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի երկաթգծերի մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 20:54-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: