Քաղաքական Միջազգային 

Իրանի հետ հարաբերությունների հաստատման համար միջնորդներ պետք չեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրն Իրանի հետ հարաբերություններ հաստատելու համար միջնորդների կարիք չունի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ պետք չեն միջնորդներ։ Իրանը ցանկանում է ինչ-որ բան անել, կարծում եմ, որ մեզ միջնորդներ պետք չեն»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Թրամփը հաստատել է, որ ՄԱԿ-ում Իրանի ղեկավարության հետ հանդիպելու ծրագիր չունի, բայց ավելացրել է իր ավանդական «կտեսնենք, թե ինչ կլինի» արտահայտությունը:

Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի շրջանակներում, հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ավելի վաղ հայտնել էին նրա վարչակազմից:

Մակրոնն ավելի ուշ հայտարարել է, որ հանդիպելու է նաև Թրամփի հետ:

Նույն շարքից