Հաիթիի Սենատի անդամ Ժան-Մարի Ռալֆ Ֆեթերը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, կրակ է բացել Հաիթիի պառլամենտի վերին պալատի մոտակայքում, երկու մարդ վիրավորվել է, հայտնում է տեղական «Հաիթի Լիբրե» ինտերնետային առցանց լրատվական պորտալը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել Հաիթիի վարչապետ Ֆրից Ուիլյամ Միշելի թեկնածության համար քվեարկությունից առաջ: Սենատորը կրակ է բացել, ինչի արդյունքում տուժել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալության ֆոտոլրագրողը և Սենատի աշխատակիցներից մեկը: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
«Ես պաշտպանվում էի։ Պաշտպանությունը սուրբ իրավունք է»-ասել է Ֆեթերը։
Նա նշել է, որ կրակ է բացել, որպեսզի պաշտպանի իրեն Սենատ մուտք գործած ցուցարարներից։