Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել երգչուհի Ալլա Պուգաչովային պարգևատրել «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով՝ բելառուսա-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրությանը:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երգչուհի Ալլա Պուգաչովային պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: Երկրի ղեկավարը համապատասխան հրամանագիրը ստորագրել է սեպտեմբերի 23-ին»,-նշվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ երգչուհին պարգևատրվել է փոփ արվեստի զարգացման և բելառուսա-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար: