Հասարակություն 

Դոնալդ Թրամփը բողոքել է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կստանայի Նոբելյան մրցանակ շատ տարբեր բաների համար, եթե նրանք դա ազնվորեն տային, իսկ նրանք չեն անում դա»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը հիշեցրել է, որ 2009 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ԱՄՆ նախկին նախագա Բարաք Օբաման։

«Նրանք մրցանակ տվեցին Օբամային՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, և նա ինքն էլ չկարողացավ հասկանալ, թե ինչու է այն ստացել: Եվ գիտեք ինչ: Դա միակ բանն է, որի հետ ես համաձայն եմ», - ասաց Թրամփը:

Օբաման ստացել է մրցանակ՝ միջազգային դիվանագիտության ամրապնդման հարցում ներդրած ջանքերի համար:

 

Նույն շարքից