Հասարակություն 

Ցավով եմ հետևում Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Տիգրան Ավինյան

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հակասություններ կան Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ասաց, որ կարող է ուղղակի հղում անել վարչապետի հնչեցրած գնահատականներին. «Ես իմ լիազորություններից ելնելով որևէ բան չունեմ ավելացնելու»:

Հարցին, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում նախկին ԱԱԾ տնօրենը, որոնք խախտվել են վարչապետի կողմից, Ավինյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում Վանեցյանը. «Կարող եմ ասել, որ ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ, որ պետական պաշտոնյան իր պաշտոնից չպետք է նման ձևով հեռանա ու նման հայտարարություններ անի: Իրապես ցավով եմ հետևում»:

Ավինյանը մեկնաբանություններ չի ցանկանում տալ այն թեմայով՝ արդյո՞ք հնարավոր է, որ Վանեցյանը լքի նաև ՀՖՖ ղեկավարի պաշտոնը:

Նույն շարքից