Հասարակություն 

Մահացած հայտնաբերված նախկին ոստիկանապետի կենսագրությունը

Գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 20-ին Բջնիում: Հարությունյանը 1974 - 1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, 1976 - 1981 թթ.  սովորել է  ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոցում` «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Նախկին ոստիկանապետի աշխատանքային գործունեությունը.

1981 - 1991 թթ. - ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։

1991 - 1992 թթ. - թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։

1992 - 1994 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։

1994 - 1996 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

1994 - 2008 թթ. - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։

1996 - 1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։

1999 թ. ապրիլ-հոկտեմբեր - ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։

1999 - 2003 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։

2003 - 2008 թթ. - ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։

2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից:

2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:

2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախկին ոստիկանապետի պագևներն ու կոչումները.

1998 - ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2001 - ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2004 - ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

2003 - միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի հատուկ կոչում։

Նույն շարքից