Հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկի՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա կդժվարացնի գործի բացահայտումը, ասաց, որ այս պահին գիտի այն, ինչ գիտեն բոլորը. «Ես կարդացել եմ լրատվական միջոցներից: Տեսել եմ նաև ՔԿ հայտարարությունը: Որևէ եզրակացություն չունեմ ու չեմ կարող մեկնաբանություններ տալ»: