Հասարակություն 

Ռուսաստանում նախկին քաղաքապետն ինքնասպան է եղել

Սամարայի շրջանի Նովոկույբիշևսկի նախկին քաղաքապետ Վլադիմիր Ֆոմինը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձի արդյունքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի վարչակազմին:

Ինքնասպանության փորձ կատարելուց հետո նախկին պաշտոնյան ծանր վիճակում հոսպիտալացվել է։

«Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 08.35-ին (Մոսկվայի ժամանակով 07.35-ին), կյանքի 58-րդ տարում մահացել է Նովոկույբիշևսկի նախկին ղեկավար Վ.Ն.Ֆոմինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրաժեշտի ժամի և վայրի մասին տեղեկատվությունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նույն շարքից