Հարյուրավոր մերկ բրիտանացիներ լողացել են Հյուսիսային ծովում՝ ի աջակցություն «Հոգեկան առողջություն» բարեգործական հիմնադրամի: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mirror-ին։
Բարեգործական միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, աշնանային գիշերահավասարի նախօրեին: Ըստ նախնական տվյալների միջոցառմանը մասնակցել է ավելի քան 700 մարդ:
Միջոցառման կազմակերպիչ Ջեքս Հիգինսոնն ասել է, որ այս տարի ակցիան անցկացվել է ամենաբարձր մակարդակի․ «Հիանալի էր դիտել այս ամենը: Ակցիայի գաղափարը միայն մերկանալը չէր, այլ որպեսզի մարդիկ կիսվեն մինյանց հետ հույզերով»: