ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան ստորագրել են համատեղ հռչակագիր՝ պաշտպանական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Լենտան։
Համաձայնագրում նշվում է, որ երկրները կշարունակեն աշխատել «Լեհաստանում ամերիկյան պաշտպանական և զսպման հնարավորությունները» ընդլայնելու ուղղությամբ:
Փաստաթուղթը ենթադրում է, որ լրացուցիչ մոտ հազար ամերիկացի զինծառայող կուղարկվի Լեհաստան:
Բացի այդ, երկրները քննարկում են Լեհաստանի տարածքում զրահատեխնիկական բրիգադի մարտական խմբի տեղակայումը:
Թրամփը շեշտել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը կապված չէ Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի հետ: