Քաղաքական գլխավոր 

Խոսնակը չի բացառել Փաշինյան-Ալիև հանդիպումը

ԱՄՆ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին հարցին, նշել է, որ նման հանդիպումները սովորաբար նախապատրաստվում են. «Ոտքի վրա այդպիսի հանդիպումների արդյունավետությունն ինձ համար հասկանալի չէ: Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել, կարծում եմ, որ վաղաժամ է խոսել այդ մասին»:

Կարապետյանը միևնույն ժամանակ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը նրա խոսքերով, որոշակի դադարից հետո հնարավորություն կտա ճշգրտելու հայկական կողմի մոտեցումները, սպասելիքները. «Նաև փորձենք լսել` արդյո՞ք փոփոխություն կա պաշտոնական Բաքվի մոտեցումներում: Հույս ունեմ այն կարող է նպաստել առաջնորդների հանդիպմանը, սակայն այս պահին այդ մասին խոսելու համար վաղ է»:

Նույն շարքից