Տեսանյութեր Հասարակություն 

Հարբած գործարարը ծեծկռտուք է սարքել Սամարա-Մոսկվա թռչող ինքնաթիռում /տեսանյութ/

Ոստիկանությունը ձերբակալել է հարբած ռուս գործարարին, որը ծեծկռտուք է սարքել Սամարա-Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РЕН ТВ-ին։

Հրապարակված տեսանյությում երևում է, որ տղամարդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և պահանջում է, որպեսզի իր ընկերն էկոնոմ դասից տեղափոխվի բիզնես դաս: Բորտուղեցկորդներից մերժում ստանալուց հետո վերջինս սկսում է վիրավորական արտահայտություններ անել և սպառնալիքներ հնչեցնել։

Ձերբակալությունից հետո պարզվել է, որ հարբած տղամարդը «У Палыча» ընկերության համասեփականատեր Անդրեյ Շիշակինն է: Շիշակինը պնդում է, որ ինքը գոհ չէ բորտուղեկցորդուհու գործողություններից՝ խոստովանելով, որ վիրավորել է նրան։

Ներկայումս իրավապահները ճշտում են արդյոք գործարարը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նույն շարքից