Հասարակություն 

Մեր ընկերոջ մահը պետք է պատասխան ստանա. Տոնոյանը խոսեց կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում փոխգնդապետ է գտնվում կոմայի մեջ, հայտարարեց, որ այս փուլում, երբ նախաքննություն է ընթանում, մասնավորապես, Պաշտպանության նախարարի կողմից որևէ բան ասելը շատ սխալ կլինի. «Ես միայն կարող եմ ասել, որ մենք հետևողական ենք լինելու, որպեսզի ամեն ինչը մինչև վերջ պարզվի, արդարությունն ու ազնվությունը պետք է ապահովված լինի»:

«Մեր ընկերոջ, մեր գործընկերոջ մահը պետք է պատասխան ստանա»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե մահացե՞լ է փոխգնդապետը, նախարարը բացասական պատասխան տվեց:

Նույն շարքից