ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Աբովյանի հրաձգարանում հետևում է զորահավաքի ընթացքին: Այստեղ է նաև ԵԿՄ վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե բնական է, որ երկրապահներն ամենաարագն են արձագանքել զորահավաքի կոչին. «Ես ընդամենը կասեմ, որ ամբողջ հանրապետության մասշտաբով այսօր ԵԿՄ-ից ներկայացել է 6540 մարդ»:
Ապա Միքայլեյանը նաև առանձին ասաց, թե որ մարզում որքան մարդ է ներկայացել զորահավաքին. «Բոլորը ներկայացել են իրենց բաժանմունքներ, հետո զինկոմիսարիատներ: Այսօր, Աստված չանի, եթե ոտնձգություն լինի, մոտ 7000 մարդ դուրս կգա ու կկանգնի բանակի կողքին, առաջնագծում՝ զինվորի կողքին: Դրա մեջ ուժ է: Այդ մարդիկ ճանապարհ անցած մարդիկ են ու մեծ ուժ»: