Քաղաքական գլխավոր 

Ես էլ եմ ուսադիրներ կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի․ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ վարչության ղեկավար ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարության մասին, որտեղ նա խոսում է սթափվելու մասին, Միքայելյանն ասաց. «Բոլորս պետք է սթափվենք: Բոլորս: Աստված չանի, եթե մենք համախմբված չլինենք, պատկերացրեք թշնամին ինչ կանի: Իզուր չէ, որ այսքան տարի թշնամին զինվում է: Մեր գերխնդիրը մեր համախմբվելն է: Իսկ ադրբեջանցիներին թող չթվա, թե կհաղթեն: Մենք նրանց հաղթել ենք նույնիսկ անհավասար մարտում, երբ զիջել ենք թվաքանակով և զինտեխնիկայով: Մենք հաղթել ենք, ազատագրել ենք, հեռացրել ենք վտանգը, ստեղծել ենք բուֆերային զոնա»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Վանեցյանի հայտարարությունն ուսադիրներն աղբանոցը նետելն է, Միքայելյանն ասաց, որ ոչ մեկն իրավունք չունի նման բան ասելու. «Ես էլ եմ ուսադիրներ կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»:

Նույն շարքից