Քաղաքական գլխավոր 

Մեր գործընկերն իր հրաժարականով ստանձնեց քաղաքական պատասխանատվություն. Կոտայքի մարզպետը` Տրդատ Սարգսյանի հրաժարականի մասին

Որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի, շատ ցավում եմ այդ դեպքի հետ կապված: Հույս ունեմ, որ մեր սպան կապաքինվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` խոսելով Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին:

Պետրոսյանի խոսքերով, իրավական տեսակետից պետք է բացահայտվի, մեղավորները խստագույնս պետք է պատժվեն. «Անթույլատրելի է նման բան` անկախ նրանից, թե որ կողմում ով է կանգնած»:

«Բանակը մեր սրբությունն է: Վեճի մի կողմում մեր սպաներն են, մյուս կողմում մեր քաղաքական գործընկերն է, ով պատվով հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին` դրանով քաղաքական պատասխանատվություն ստանձնելով: Իրավական առումով պետք է զբաղվեն իրավապահները, սպասենք նրանց»,-ասաց մարզպետը:

Նույն շարքից