Հասարակություն 

Վաղվանից Մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով

Հարգելի՛ գործընկերներ,

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով։

Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր  և հինը փոխարինել նորով։

Ցանկանում ենք Ձեզ «արագ, անվտանգ ու անխափան» երթևեկ և չենք մոռանում , որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով ։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան

Նույն շարքից