ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման համար խաղաղ բանակցություններին և նույնը սպասում է ադրբեջանական կողմից:
Վարչապետը կրկնել է իր հայտնի թեզը, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից. «Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով ասել է, որ լուծումը պետք է լինի ընդունելի նաև ադրբեջանցիների համար: Դրա համար ես Հայաստանում քննադատության եմ արժանացել: Հիմա ես սպասում եմ, թե երբ Իլհամ Ալիևը կասի նույնը»,-ասել է Փաշինյանը Fox 11-ի հետ զրույցում:
Փաշինյանի խոսքերով, եթե Ալիևը նույն տրամադրվածությունն ունենա, հակամարտության լուծումն ավելի մոտ կլինի: