Հասարակություն 

Փորձում են քրեական աշխարհին տրամադրել Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի դեմ

Օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Քութաիսի, Եվրոպայում գտնվող քրեական հեղինակություններին գաղտնի կերպով տրամադրում է Ադրբեջանի քրեական աշխարհի առաջնորդ Նադիր Սալիֆովի (Գուլի) դեմ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Prime Crime-ին։

Կոգուաշվիլին համարվում է ռուսական քրեական աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյի ժառանգորդը Մոսկվայում:

Նշվում է, որ օրերս Կոգուաշվիլին մեկնել է Մոսկվայից Չեխիա, որտեղից էլ այցելել է Հունաստան: Օրենքով գողը փորձում է գաղտնի պահել իր ուղևորությունը և անընդհատ շեղում է հետքերը:

Կոգուաշվիլիի այս պահվածքը բացատրվում է նրանով, որ Եվրոպա ուղևորության ընթացքում նա տրամադրում է այնտեղ գտնվող քրեական հեղինակություններին Նադիր Սալիֆովի դեմ:

Հաշվի առնելով Սալիֆովի հեղինակությունը քրեական աշխարհում` Կոգուաշվիլիի համար Ադրբեջանի օրենքով գողը լուրջ վտանգ է ներկայացնում նրա կյանքին։

Նույն շարքից