Քաղաքական Միջազգային 

Էստոնիան հայտարարել է, որ ռուսական Су-34-ը խախտել է իր օդային տարածքը

Էստոնիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Պետրովը ստացել է բողոքի նոտա՝ տեղի ԱԳՆ-ից՝ ռուսական Су-34-ի կողմից օդային տարածքը խախտելու համար։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

Նշվում է, որ մինչև Էստոնիայի ԱԳՆ դեսպանին հրավիրելը երկրի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին։ Ըստ նրանց տեղեկությունների Су-34-ն Էստոնիայի օդային տարածքում գտնվել է մեկ րոպեից պակաս։

Իր հերթին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Էստոնիայի օդային սահմանների խախտման մասին բոլոր մեղադրանքները։

Նույն շարքից