Հասարակություն 

«Արմավիր» ՔԿՀ-ում զանգվածային անհնազանդություն է սկսվել. Tert.am

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անհնազանդություն է սկսվել: «Արմավիր» ՔԿՀ-ի 51 ազատազրկված անձ հացադուլ է սկսել: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Աղբյուրը պատմել է, որ պատճառը քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանի որոշումն է:

«Առանց այդ որոշման էլ դատապարտյալները բազմաթիվ խնդիրներ ունեն, հիմա ևս մեկն է ավելացել: Գերասիմ Գևորգյանը որոշել է, որ տեղամասերի փոփոխություն իրականացվի և 21 ազատազրկված անձի որոշել են տեղափոխել այլ տեղամաս»,-ասել է աղբյուրը:

Նույն շարքից