Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի առաջ «սողում են խելագարվելու աստիճան». Վլադիմիր Պոզներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին վառ ու հաճելի մարդ է, բայց նրա առաջ «սողում են խելագարվելու աստիճան»: Այս մասին «Zham» ամսագրին տված հարցազրույցում ասել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները:

Ըստ նրա՝ Փաշինյանին ասում են այն, ինչ ինքն է ուզում լսել․ «Մարդիկ տարբեր կերպ են ենթակա շողոքորթության։ Ոմանք շատ կայուն են, մյուսները՝ ոչ: Սակայն, նույնիսկ ամենահամառները երկար ժամանակ իշխանություն լինելուց հետո, ի վերջո սկսում են հավատալ, որ իրենք հանճար են, եթե նրանց երկար ժամանակ ներշնչում են դա»,-ասել է Պոզները:

Միևնույն ժամանակ լրագողը խոստովանել է` եթե նա լիներ իշխանություն, ապա կհեռացներ յուրաքանչյուրին, ով իրեն կշողոքորթեր:

Խոսելով ՀՀ վարչապետի հետ հարցազրույց կազմակերպելու հնարավորության մասին` լրագրողն ասել է, որ պաշտոնատար անձանց հարցազրույցի հրավիրելիս պետք է շատ զգույշ լինել․ «Երբ պաշտոնյայի ես հրավիրում, ապա միշտ պետք է շատ զգույշ լինել, իրավիճակն ավելի չվատթարացնել և վնասել», - ասել է նա՝ հիշեցնելով Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների բարդ հանգույցը։

Նույն շարքից