Հայաստան Քաղաքական Բարի օր 

Տո ա՛յ տղա, քեզ ձե՞ռք ես առնում, հա՞, տո ծնկի բերող բալա, տո անամոթ. Գուրգեն Եղիազարյանը` Նիկոլ Փաշինյանին

Սա այն եկեղեցին է, որը հայ ժողովրդին պահել ու պահպանել է, տառաճանաչ է դարձրել և պահպանել է մեր սուրբ ընտանիքները, որովհետև պետությունն ի վերջո բաղկացած է այդ ընտանիքներից՝ հիմնում է այդ ընտանիքները։ Հիմա սա եկել է, որ այդ ընտանիքները պղծի, իր այդ պիղծ Ստամբուլյան կոնվենցիաներով։ Այս մասին հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով Լոս Անջելեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ որոշ եկեղեցականների ծնկի են բերելու։

Եղիազարյանը նշեց, որ Լոս Անջելոսում հայտարարածը գարշելի էր․ «Տո ա՛յ տղա, քեզ ձե՞ռք ես առնում, հա՞, տո ծնկի բերող բալա, տո անամոթ, քո ոտքի տակն էն գլխից քանդված է, դու էլ գիտես ինչի մասին եմ ասում։ Ձեր ոտքերը ո՞րն է, ի՞նչ ոտքի մասին ես խոսում։ Հոգևոր հայրերն ինչ պետք է քո ոտքի տակը քանդեն։ Դու կոնկրետ կուրս ես վերցրել Էջմիածինը հարվածելու։ Հիմա խոսում ես ոտքի տակ քանդելուց։ Ոչ մի բան չի ստացվի, այդ երգերը սաղ երգել ես, էտ «ժող ջանն» ու «հպարտներն» են վերցնելու ոտքիդ տակը քանդեն։ Դու ամուր կանգնած չես, քո վախերից ես այդպես խոսում։ Արթուրին ես վախեցնում, շներդ գրում են, որ քրեական գործ պետք է հարուցվի, որ պետք է Վանեցյանին նստացնես»։

«Ձեռքերդ հեռու պահի մեր Սուրբ Էջմիածնից, հեռու մնա։ Երկու հոգու որոշումները կյանքի չեն կոչվելու, այդ հարցում չի օգնի նաև ռազմական թևը»,- ասել է նա։

Նույն շարքից