Հասարակություն 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ:

Նույն օրը Նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում եւ քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հանդիպումներին եւ խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից