Քաղաքական Միջազգային 

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել վերացնել պատժամիջոցներն Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել վերացնել պատժամիջոցներն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա խոսնակ Յուրի Կիրասիրը, փոխանցում է Լենտան։

Կիրասիրի խոսքով, որոշումը կայացվել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին: Նա նշել է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է նախկին նախագահի վերականգնման ուղղությամբ և հաստատում է նրա նկատմամբ քաղաքական հետապնդումների անօրինականությունն Ուկրաինայի և Եվրամիության իշխանությունների կողմից:

Պետության նախկին ղեկավարի փաստաբանը հիշեցրել է, որ անցած հինգ տարիների ընթացքում «կեղծ նյութեր և առասպելներ է հորինվել» Յանուկովիչի վերաբերյալ, մինչդեռ բացարձակապես բոլոր ԵՄ երկրները հաստատել են նախկին պետության ղեկավարին ուղղված բանկային հաշիվների և այլ ակտիվների բացակայությունը:

Յանուկովիչի խոսնակը շեշտել է, որ նախկին պետության ղեկավարի փաստաբանները կհասնեն նրան, որպեսզի նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում կազմակերպողները և գործեր կեղծողները ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Նույն շարքից