Հասարակություն 

«Արմավիր» ՔԿՀ-ում անկարգություններ չկան

Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել:

Հայտնում ենք, որ հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է: Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Նույն շարքից