Հասարակություն Իրավական 

Մարզպետի՝ միջադեպին մասնակից լինելու մասով ցուցմունք կա. ArmDaily.am

Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարած Տրդատ Սարգսյանի՝ փոխգնդապետի ծեծկռտուքին մասսնակցելու վերաբերյալ իրավապահները քննություն են իրականացնում։

Armdaily-ի տեղեկություններով նրա մասնակցության վերաբերյալ քննություն իրականացնող մարմինը ցուցմունքներ ունի, սակայն չի բացառվում, որ դա կեղծ ցուցմունք լինի։ Եթե պարզվի, որ մարզպետի վերաբերյալ ցուցմունքը կեղծ է, ապա այդ անձը պատասխանատվության կենթարկվի։

Ինչ վերաբերում է տարածքում տեսախցիկների ձայնագրություններին, ապա դրանք առգրավվել են, բայց քանի որ տեսագրությունները մեկ օր են պահպանվում, այժմ փորձում են դրանք վերականգնել։

Նույն շարքից