Հասարակություն 

Սուրեն Պապիկյանը 6 ժամ «Արփա-Սևան» թունելում էր, ծանոթանում էր նորոգման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունել կատարած շրջագայությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․«Շուրջ 6 ժամում հաղթահարեցինք «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։
Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:
Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, որոնք ամբողջությամբ նորոգելուց հետո կապահովենք թունելի անխափան շահագործումը առաջիկա 10 տարիներին»։

Նույն շարքից