Հասարակություն Մշակույթ 

Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

analitik.am

Փարիզի  «Elysées–Biarritz» կինոթատրոնում  կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հայազգի մեծանուն երգահանին: Ֆիլմն առաջինը դիտողները Շառլի հարազատներն են ու ընկերները: Այն նկարահանվել է Շառլի անձնական արխիվի նյութերի հիման վրա:

«1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն է՛լ երբեք չբաժանվեց: 1980-ականներին այդ տեսախցիկով նկարահանած նյութը հարյուրավոր ժամեր էր կազմում: Այդ նկարահանած նյութը յուրատեսակ օրագիր էր դարձել, որի հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը»,- պատմել է ռեժիսոր և Ազնավուրի մոտ ընկեր Մարկ Դի Դոմենիկոն:

Ազնավուրի հիմնադրամից նաև տեղեկացրել են, որ  մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել, որոնք ուղղված են Ազնավուրի ժառանգության պահպանմանը:  Այդ ցուցակում «Շառլի հայացքը» ֆիլմը, որը Ֆրանսիայում մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 2-ին, առաջիններից մեկն է:

Նույն շարքից