Հասարակություն Պատահարներ 

Երևանում 2 Mercedes է բախվել. կա տուժած. Shamshyan.com

Սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններւմ Արտաշիսյան փողոցում բախվել են Mercedes E300 մակնիշի 36 CO 192 համարանիշի և Mercedes G500 մակնիշի 88 RT 808 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նույն շարքից