Սեպտեմբերի 24-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհատ գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` 23:16-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և տանիքում կուտակված անասնակեր՝ մոտ 250 հակ: