Չեմ կարող խոսել, ես ամբողջությամբ բժշկությամբ եմ զբաղված և չեմ հետևում, թե ինչ է կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ չցանկանալով խոսել քաղաքական իրադարձությունների մասին:
ԱԺ նախկին նախագահը չցանկացավ խոսել նաև Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարցի մասին՝ հայտարարելով, որ հիմա զբաղվում է միայն առողջապահությամբ: