Հասարակություն 

ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Վանեցյանի նկատմամբ հնարավոր քրգործի մասին

Այսօր` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյո՞ք հնարավոր համարում է ԱԱԾ վարույթում Արթուր Վանեցյանի նկատմամբ գործ հարուցելը, նշել է, թե չի կարծում, որ նման բան լինի:

ԱԱԾ պետի տեղակալը հրաժարվել է մեկնաբանել ծառայության նախկին ղեկավարի հայտարարությունը` միայն նշելով, որ ԱԱԾ-ում սպայի պատիվը վիրավորված չէ:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Վանեցյանն իր հայտարարությամբ ուսադիրներն աղբամանն է նետել, ծառայության պետի տեղակալն ասել է, որ Փաշինյանը որևէ կոշտ բան չի ասել. «Դա կոշտ չէ»:

Հակոբյանը դեռ չի վերլուծել Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

Նույն շարքից