Իսրայելում հրապարակել են այն երկրների ցանկը, որտեղ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել հրեական թիշրեյը տոնելու համար (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին):
Ցանկում հայտնվել է 6 թշնամական պետություն, որտեղ հրեաների այցելությունն արգելվում է օրենքով` Իրան, Իրաք, Եմեն, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա:
Խորհուրդ չի տրվում մեկնել այն երկրները, որոնք գտնվում են Իրանի հարևանությամբ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան Թուրքմենիա:
Իսրայելում խորհուրդ չի տրվում նաև մեկնել Թուրքիա, Եգիպտոս, Հորդանան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և հարավ-արևելյան Ասիա: