ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և անցել իր ծառայողական պարտականություններին»:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ - 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: