Հասարակություն 

Ինչ կապ ունի վրաց-ռուսական սահմանի խստությունը Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի հետ

Analitik.am-ի տեղեկություններով, Վերին Լարս անցակետում խնդիրը կարգավորվել է և բեռնատարներն անցնում են դեպի Վրաստան:

Մեզ հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ոչ հաստատեց, ոչ ժխտեց տեղեկությունը, միայն ասաց, որ հերթերը սկսել են նվազել, մեքենաներն աստիճանաբար անցնում են անցակետը:

«Բոլոր գործընթացները, այդ թվում գերծանրաբեռնվածության զննումը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության իրավակարգավորումների համաձայն»,- ասաց նա:

Այդպես էլ հստակ չէ, թե հատկապես որ բեռնատարներն են առանց տուգանվելու անցնում Վերին Լարսի անցակետով` մինչև 20 տոննա քաշով, թե` ավելի: Սահմանված բեռից շա՞տ, թե` կանոնակարգի համաձայն բեռնված մեքենաները:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է շուրջ 1000 հայկական բեռնատար մեքենա կանգնած է Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանին և գերբեռնվածության պատճառով չեն կարողանում անցնել: Բեռնատարների գերբեռնվածության համար սահմանված է տույժ և տուգանք՝ 30 000 ռուբլուց սկսած, որն այս օրերին խստությամբ կիրառվում է: Որոշ տեղեկությունների համաձայն, վրաց-ռուսական սահմանի խստությունը կապված է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի հետ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից