Քաղաքական Միջազգային 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերսկսել է աշխատանքները

Այսօր` սեպտեմբերի 25-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերսկսել է աշխատանքն այն բանից հետո, երբ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել աշխատանքներն ընդմիջելու մասին վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Այս մասին հայտնում է Sky News-ը:

«Բարի վերադարձ մեր աշխատավայր»,-ասել է խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն` ողջունելով Երևանի ժամանակով ժամը 14:00-ին նիստերի դահլիճ ժամանող պատգամավորներին:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի Գերագույն դատարանը վերոնշյալ որոշումը կայացրեց սեպտեմբերի 24-ին:

Նույն շարքից