Հասարակություն 

Հայտնի կանայք, ովքեր ունեն իրենց «Barbie» տիկնիկ տարբերակը /ֆոտոշարք/

«Barbie» տիկնիկներ արտադրող «Mattel» ընկերությունը 2018 թվականին ներկայացրել է տիկնիկների հետաքրքիր նոր հավաքածու, որը ստեղծվել է հայտնի կանանց կերպարով, ինչը նորություն չէ այս ընկերության համար:

Օրինակ ընկերության 50-ամյակի առթիվ «Mattel»-ը ներկայացրել է տիկնիկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կերպարով։ «Mattel»-ը նշել է, որ Մերկելը «պարզապես լավ օրինակ է ամբողջ աշխարհի կանանց համար»: Տիկնիկը թողարկվել է մեկ օրինակով և վաճառքի չի հանվել։

1965 թվականին «Mattel»-ըներկայացրել է Բարբի-տիեզերագնացի: Այն ստեղծվել է առաջին ռուս տիեզերագնաց կնոջ՝ Վալենտինա Տերեշկովայի կերպարով՝ տիեզերք թռչելուց երկու տարի անց: Այսպիսով, ընկերությունը որոշել է երեխաներին ցույց տալ, որ ցանկացած նպատակ հասանելի է:

2017 թվականին ստեղծվել է ռուս մոդել և բարերար Նատալյա Վոդյանովանի կերպարով տիկնիկը: «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ասել է, որ Բարբի-Նատալյա Վոդյանովայի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է հիմնադրամին՝ հատուկ ծառայությունների կարիք ունեցող երեխաներ մեծացող ընտանիքների համար անվճար ծառայությունների համակարգ ստեղծելու համար:

Ստեղծվել է նաև մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կահլոյի պատկերով տիկնիկ, որը ճանաչում է ստացել իր յուրահատուկ ոճով:

Ինչպես նաև տիկնիկ, որը ստեղծվել է Ամելիա Էրհարտի պատկերով՝ առաջին կին օդաչուի, ով անցել է Ատլանտյան օվկիանոսի վրայով։

«Ոգեշնչող կանանց» շարքում երրորդ տիկնիկն ամերիկացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոն է, ով աշխատել է NASA- ում և նպաստել է տիեզերական հետազոտությունների համակարգիչների մշակմանը:

«Mattel»-ը ներկայացրել է նաև նշանավոր չինացի բալետի պարուհի Յուան Յուան Թանի կերպարով տիկնիկը։

2016 թվականին ընկերությունը թողարկել է ամերիկացի մարմնամարզուհի Գաբրիել Դուգլասի պատկերով տիկնիկը:

Եվ նաև ֆրանսիացի հայտնի խոհարար Հելեն Դարոզի կերպարով տիկնիկը, որը 2015 թվականին ճանաչվել է լավագույն կին խոհարար և ստացել է «The Veuve Clicquot» աշխարհի լավագույն կին խոհարարի մրցանակը։

Նույն շարքից