Հայաստան Քաղաքական 

Տո Թրամփը զահլա ունի՞ քո ելույթը լսի, մեր զահլեն ա գնում, որ լսենք. Գուրգեն Եղիազարյանը` Նիկոլ Փաշինյանին

Դժվարությամբ, բայց հետևել եմ։ Ինձ համար ծանր է դրան լսելը։ Ստիպված եմ լսել, որ տեսնեմ ինչեր է խոսում, ինչեր է դուրս տալիս։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով ԱՄՆ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունների մասին։

Եղիազարյանն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի բառ չի խոսել Փաշինյանի այցի մասին․ «Նախագահ Թրամփը քո այցի մասին մի բառ էլ չի ասել։ Քո մարդիկ կեղծ տեղեկություններ հրապարակեցին, իբր նա ողջունել է քո ելույթը։ Տո նախագահ Թրամփը զահլա ունի՞ քո ելույթը լսի, մեր զահլեն ա գնում, որ լսենք։ Նախագահ Թրամփն ուր, դու ուր»։

Բանախոսի խոսքերով, Հնդկաստանի վարչապետը գնացել է և հանդիպել հնդկական համայնքի հետ, սակայն Փաշինյանի մասին չի էլ հիշել․ «Խաբում ես հա՞ էս ժողովրդին։ Դա հերթական սուտն է, որ փառաբանես քեզ։ Այսօր երկու թուրքերի միջև գտնվող Հայաստանն էլ ուզում է, որպեսզի մենք մնանք Ռուսաստանի ստրատեգիական ընկերն ու բարեկամը, որովհետև դա է Հայաստանի շահը։ Հիշիր Կիպրոսին ու էտ խաղերը մի տուր։ 41տարիա թուրքերը մտել են Կիպրոս ու դուրս չեն գալիս։ Եթե դու մտածում ես, որ 102-րդ բազան այնտեղ չլինի թուրքերը դա չեն անելու հերթական անգամ սխալվում ես։ Եթե մտածելու հատկություն ունես, կտեսնես, որ ինչ անում ես հայ ժողովրդի դեմ ես անում։ Թող գնա այ տղա, հո քո ձեռքը կրակը չենք ընկել»։

Նույն շարքից