Ո՞ւմ մասին է խոսքը, մի մարդու, ով ծլկել է բանակից, որը փախել է։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին` ով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրեց ուսադիրներն աղբամանը գցելու մեջ:
«Տղամարդ էիր գնայիր ծառայեիր։ Դու ի՞նչ գործ ունես ուսադիրների հետ, այ տղա, դու ուր, գերագույն գլխավոր հրամանատարն ուր։ Աստված չանի պատերազմ լինի երկու իդիոտ քեզ լսեն։ Դու շտաբի խնդիրների մեջ պետք է մտնես հա՞, վերջ տուր այդ կատակներին։ Դու ի վիճակի չես, ի՞նչ երկիր կառավարել, դու մաման լացացրել ես երկրի։ Մայիս ամսին ռուսներն ասում են` 49 հազար մարդ լքել է իմ օրրանը: Քո երեսից, քո պեսների երեսից են լքել։ Դու կառավարություն ես ընդունում, նախարարներիդ կենսագարականները չես գրում, որովհետև կենսագրական չունեն` քո պես։ Քցել ես ամբողջ ազգին քո խելքին։ Մի մեծ հիվանդանոց ես կառուցել, և մենք այնտեղ բոլորս պառկած ենք։ Դու մեզ սաղիս գժվացնելու ես, դու բուժվես»։