ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Բա կարելի ա՞ մաստակը թողած՝ ականջ ծամել...
Գիտե՞ք, հիմա լոլոներ չեմ կարդալու բռնության կոչերի անթույլատրելիության, համայնքային ծառայողի քաղաքական զսպվածության պահպանման և այլնի մասին...
Չեմ էլ հարցնելու, թե ուր կորան մեր սրբազան իրավապաշտպանները:
Թե՞ եթե սպառնալիքը հնչում է իշխող քաղաքական ուժից, ուրեմն դա կարելի է...
Ուղղակի ծիծաղելի է...
Ինձ մի «գլոբալ» հարց է հետաքրքրում. Երևանի քաղաքապետարանի բուֆետում ծամոն չկա՞, որ ավագանու գեղեցկուհու ծամելու մարմաջը շրջանցի քաղաքական այլախոհների մարմինների վերջույթները...»: