Հասարակություն 

Իր կատուների, որսի, բնության... Ինչի մասին էր սիրում զրուցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

Ընթանում է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը: Այստեղ է նաև ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, ում խոսքերով Հարությունյանը երկրին, հայրենիքին նվիրված հայի կերպար էր, ով հստակ կատարում էր իր առջև դրված խնդիրները:

Մկրտչյանը նշեց, որ հաճախ էր շփվում Հարությունյանի հետ՝ հավելելով, որ հարևաններ էին:

Նախկին նախարարի խոսքերով, Հարությունյանը բառի բուն իմաստով սպա էր, դրա համար բարդ էր իմանալ՝ նա խնդիրներ ունի, թե՝ ոչ:

Մկրտչյանը նշեց նաև, որ նախկին ոստիկանապետի հետ տարբեր թեմաների մասին էին զրուցում՝ երկիր, հայրենիք, բնություն, որս, իր կատուների մասին. «Շատ հետաքրքիր թեմաներ կան բացի քաղաքականությունը»:

Նույն շարքից