Հայաստան Քաղաքական 

Արցախի հերոսների ձերբակալության փաստին կարող են ծափահարել միայն Ադրբեջանում և Թուրքիայում. Շարմազանով

Խառը ժամանակներ ենք ապրում: Ուրացման ժամանակաշրջան, երբ դասալիքները հերոսների դատավորներն ու մեղադրողներն են հանդիսանում: Սա էլ կանցնի, բայց ամոթը կմնա... Այս մասին գրում է Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլը Նյու Յորքում հանդիպում է հայ համայնքի հետ ու հպարտանում, որ Ռոբերտ Քոչարյանը և Մանվել Գրիգորյանը ձերբակալված են:
Նրանք էլ «հպարտորեն» ծափահարում են:

Դուք գոնե հասկանում ե՞ք՝ ինչ եք անում:

Արցախի հերոսների ձերբակալության փաստին կարող են ծափահարել միայն Ադրբեջանում և Թուրքիայում:

Հ.Գ.
Մի զարմացիր, քանի որ ուրացողը շուն չէ, այլ մարդ:

Գ.Նժդեհ»,-գրել է ԱԺ նախկին փոխխոսնակը:

 

Նույն շարքից