Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն ազգային հերոս է, նա հեղինակություն ունի հանրության շրջանում. Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցում է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը:

Լրագրողների հետ զրույցում Սահակյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով Սերժ Սարգսյանի ընտանիքին անվանեց կոռուպցիոներների ընտանիք, ասաց, որ նման բաներին մոտեցում ցույց չի տալիս. «Այնտեղ դրվածքներն այնպես չեն, ինչպես որ հաղորդվում են»:

ԱԺ նախկին խոսնակի կարծիքով, լավ կլինի, եթե նման հայտարարություններն անեն համապատասխան մարմինները. «Ես չեմ կարծում թե նման բան է եղել: Եթե իրականությունն այդպիսին է, համապատասխան մարմինները կարող են բացահայտել: Հանցագործ ճանաչել մարդկանց, ովքեր հանցագործ չեն, սխալ է»:

Սահակյանի խոսքերով, իրենց ժամանակ էլ են հանցագործություննհերը բացահայտվել, ուղղակի այսօր յուրաքանչյուրը դեպքն աղմուկ է բարձրացնում:

Սահակայնը նշեց, որ Հանրապետականը չի մտածում առաջնորդին փոխելու մասին. «Սերժ Սարգսյանը իհարկե պետք է շարունակի ղեկավարել ՀՀԿ-ն, նա հեղինակություն ունի հանրության շրջանում: Ես չեմ կարծում, թե ազգային հերոսները հեղինակություն չունեն»:

Սահակյանը կարծիք հայտնեց, որ որոշ ժամանակ հետո Սարգսյանը կբացահայտի իր հայտարարության իմաստը, որ «Նիկոլը ճիշտ է»:

Նույն շարքից