ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր էջում գրում է.
«Կարիքավոր զինծառայողների և պետության օրինական շահերին էական վնաս պատճառած պաշտպանության նախկին նախարարը...
Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար: