Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության 102կգ քաշային կարգում այսօր ելույթ ունեցավ Սամվել Գասպարյանը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Սամվելը պոկում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ ցավեցրեց ոտքն ու մյուս երկու մոտեցումները դրա պատճառով ձախողեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ Իսկ երկամարտի 309կգ արդյունով մեր ծանրորդը 5-րդ տեղը գրավեց։