Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 016 SP 16 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: