Հայաստան Քաղաքական 

Ապրիլյան պատերազմի օրերին հայտնի դարձած գործիչը նոր կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջիկայում  կուսակցություն կհիմնի ՊԲ նախկին հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Սահակյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:

Նրա ղեկավարած զորամասն Ասկերանի ուղղությամբ հաջող օպերացիա իրականացնողն էր, որից հետո նա պարգևատրվեց Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Սահակյանը մասնակցում էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին և 2-րդ տեղը գրավեց՝ մոտ 5 հազար ձայնով (հաղթեց իշխանական թեկնածուն): Այժմ Սահակյանը շրջանային այցեր է կատարում»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից