Հասարակություն 

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 26-ին, ժամը 04:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:38-ին:

Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից